Ահա, Սիրիելիս։ Երկինքն՝ անբևեռ, երազը՝ կավատ, եւ հավատը՝ խուլ։ Ինչ վաղու՜ց է, ինչ աստված չի մեռել Խորվիրապներում տեսիլատխուր։
Ու նույն կարոտը նույն խեղճ թեւերիս Մեղապարտի պես Իմ բոլոր բոլոր մահվան ձեւերից Ես ընտրեցի քե՛զ։
Գյուղը եւ այլն։ Աստեղնասայլը, Մարմինը լուսնին երկարած գայլը. Նրա ոռնոցից փախուստ է եղել դեպի քեզ բերող ամեն մի քայլն իմ։